![]()
Իտալիայի ու Իսպանիայի բժիշկները հաղորդել են նախկինում կորոնավիրուսի անհայտ ախտանիշի մասին` ոտքերի ցան: Ինչպես գրում է korrespondent-ը, այդ մասին հայտնում է Metro հրատարակությունը ՝ վկայակոչելով բժիշկների եզրակացությունները:
Նշվում է, որ կորոնավիրուսով վարակվածների մոտ արտահայտված ցաները նման են ջրծաղիկին և կարմրուկին բնորոշ ցաներին՝ հայտարարել է Իտալիայի մանկաբույժների ասոցիացիան: Այս դեպքում ցանն ավելի հաճախ հայտնվում է ոտքերի մատների վրա:
Հիշեցնենք, որ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք, առողջացել է ևս 61 մարդ։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։
Բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում` սրտի ռիթմի խանգարում` պերսիստենտ ձև, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ։
- Ընդհանու ընդհանուր` 1159 դեպք, որից 48-ը՝ նոր,
- Կա 783 վարակակիր
- Ապաքինվել է 61 մարդ, ընդհանուր՝ 358
- Մահացել է 1 մարդ, ընդհանուր՝ 18
- Երեկ 537 թեստ է արվել, ընդհանուր՝ 9632
![]()
![]()