Կորոնավիրուսից մահացել է Առաջին ալիքի օպերատոր Հրաչյա Սաղաթելյանը

Մոսկվայում 30 տարեկանում կորոնավիրուսից մահացել է Առաջին ալիքի օպերատոր Հրաչյա Սաղաթելյանը։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղում անելով «Sputnik Արմենիայի» Տելեգրամ ալիքին:

Օպերատորի գործընկերը հայտնել է, որ նա շաքարային դիաբետ ուներ: Նրա խոսքերով՝ Հրաչյան մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդացումների պատճառով:

Հրաչյայի ծնողները հիվանդանոցում են: Նրանք միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքին:

Հրաչյայի համակուրսեցի, գործընկեր և ընկեր Պավել Պավլովը գործակալությանն ասել է, որ Հրաչյայի ծնողներն այժմ գտնվում են հիվանդանոցում, միացված են արհեստական շնչառության սարքին:

Ընկերները գումար են հավաքում Հրաչյայի ծնողների բուժման համար և այդ նպատակով հաշվեհամար են բացել ` 89265926126 Սբերբանկ:

«Հրաչյան անչափ բարի ու լուսավոր մարդ էր․․․ Բոլորիս համար սա մեծ ողբերգություն է։ Բոլորս վշտի մեջ ենք»,-հավելել է Պավելը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ