Պարետ Ավինյանը հանգուցյալների հարազատների հետ կապված որոշում է կայացրել

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշում է ընդունվել, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը կրճատվել են։

Նախկինում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն կարող էր արվել հանգուցյալի մերձավոր ազգականներին հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով:

Պարետի այսօրվա որոշման համաձայն՝ այդ դրույթն այլևս բացառություն չէ։

Հիշեցնենք, որ երեկ պարետը որոշում էր ստորագրել, որով փակվել է Նորաշեն մուտքն ու ելքը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Նորաշենն ամբողջությամբ փակվում է թաղման ժամանակ ցուցումները չպահելու պատճառով։

Նորաշենը փակ կմնա մինչև ապրիլի 18-ը՝ ժամը 23։59-ը։

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի կորը կառավարելիության տիրույթում է։ Սակայն եթե շարունակվի այն վերաբերմունքը, որ տեսանելի է այս օրերին, կարող է լինել համաճարակի երկրորդ բռնկում։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա պատմեց մի դեպք, երբ Նորաշենում մեկուսացված անձը հուղարկավորության է գնացել ոստիկանի և բուժաշխատողի ուղեկցությամբ, պարետատան թույլտվությամբ։ Սակայն այնտեղ չի պահել սոցիալական հեռավորության և այլ ցուցումներ, գրկախառնվել է հարազատների հետ, իսկ հետագայում նրա մոտ կորոնավիրուս է հաստատվել։

Վարչապետն ասաց, որ այդ պատճառով որոշվել է Նորաշեն գյուղն ամբողջությամբ մեկուսացնել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ