![]()
Հրանտ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Հեղափոխությունից հետո բազմիցս էմ լսել, թե բա ինչ ուզում էս ասա, հալալա էլի նախկիներից նրանց, ովքեր շարունակում են պաշտպանել՝ Ռոբերտ Սեդրակիչին ու Սերժ Ազատիչին։ Ի պատասխան դրանց կար կարծիք, թե բա շատերը գումարի դիմաց են անում դա։ Պատճառներ շատ կարելի է գտնել։ Բայց միշտ ասել էմ ու գնալով համոզվում եմ, որ միակ պատճառը դա լավ մշակված սցենարն է։ Մեծ հաշվով նրանք թքած ունեն, թե Սերժի, թե Ռոբի մեղադրանք առաջադրվելու, խափանման միջոցը փոխելու և այլնի վրա։ Պատճառը մեկն է։
Բոլորն էլ լավ գիտակցում են, որ ուշ թե շուտ, իրենց ետևից գալու են։ Իրենց թալանի, հանցանքների, դավաճանությունների համար պատասխան են պահանջելու։
Ճիշտա էդ պահը ուշացել է, բայց համոզված եմ, որ անխուսափելի է լինելու։ Ու այդ մարդիկ, իրենց համար, այսօր արդեն քաղբանտարկյալի պիտակ էն ուզում ստեղծեն։ Թե բա տեսեք մենք անմեղ ենք, բայց մեր հայացքների ու ելույթների համար մեզ հետապնդում են։ Միշտ ասել էմ, որ Սեդրակիչի ու Ազատիչի վերջին հույսը, դա նախկիների սատարումը չէ։ Այլ հակառակը։ Նախկիների վերջին հույսն է Ռոբին ու Սերժին սատարելը։
Պրիմիտիվ էք տղերք։ Շատ պրիմիտիվ։ Ախր Պողոսը այդքան էլ անգրագետ չի։ Ախր Պողոսը լավ հիշողություն ունի։ Ախր մենք բոլորս գիտենք, թե ով ովա։
Դեռ նախկին համակարգում հայտնի բենթլիյով տերտերը, նախկին վարչապետի հետ միասին, մեղադրվում էին մի գործարարին թալանելու մեջ։ Գործը բնականաբար կոծկվեց։ Հիմա երբ այդ գործը բացվել է, անսպասելի կերպով երկու տարի անց վեհափառը հիշեց, որ Սեդրակիչը կալանավորված է։
![]()
Ու միանգամից արեց հայտարսրություն, թե բա խափանման միջոցը փոխեք։ Թե ի՞նչ գործ ունի վեհափառը դատական ու քննչական համակարգերի գործնեության հետ, չեմ կարող ասել։
Բայց որ արդեն սկսվել է, ըստ սցենարի հարձակումը , թե իբր տեսեք վեհափառի արած հայտարարությունից հետո, Նիկոլը որոշեց մեղադրանք առաջադրել բենթլիյով տերտերին։ Այսպիսի սցենարներ մենք դեռ շատենք տեսնելու։ Իսկ թե ինչու՞ վեհափառը գիտակցելով, որ իրեն դնում է ժողովրդի հարվածի տակ գնաց այդ քայլին։ Մտածեք։ Ես արդեն կասկածներ ունեմ։ Այս գործի կծիկը դեռ նոր է բացվելու։
Հետգրություն։
Նիկոլ ջան, էն որ հեղափոխությունից հետո Ստեփանակերտում ու Էջմիածնում, ժողովուրդը դուրս էր եկել պայքարի, Բակոի ու Գարեգինի դեմ, հիշում էս չէ ո՞վ էր քարոզում համերաշխություն ու թավիշ։ Ո՞վ մարդկսնց հանդարտացրեց ու ուղարկեց տներով։ Սա էլ նրանց պատասխանը քո համերաշխության քարոզին։ Ու դեռ այսպիսի մեջքից հարվածներ դեռ շատ էս տեսնելու։ Քանի ուշ չի թավիշդ թարգի։
Էդքանը։
![]()