![]()
Մոտ հինգ ժամ տևած հարցուպատասխանից հետո Սերժ Սարգսյանը վերջապես դուրս եկավ ԱԺ ապրիլյան իրադարձությունները քննող ժամանակավոր հանձնաժողովի նիստից և պատասխանեց լրագրողների հարցերին:
Նա ասաց, որ ինքը համոզվեց, որ իր որոշումը՝ մասնակցել այս հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված էր:
«Նիստն ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ նաև լրացուցիչ տեղեկությւոններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների վերաբերյալ»,-ասաց նա՝ նշելով, որ ինքը հիմա չի կարող ոտքի վրա, իրար ընդհատելով հասնել պատասխանել բոլոր հարցերին և հանրությանը հասցնել իրական, հավաստի տեղեկություններ:Դրա համար խոստացավ առաջիկայում մանրամանս պատասխանել հարցերին:
Այդուհանդերձ, խնդրեցինք պարզաբանել վերջերս ցուցադրված ֆիլմում արած իր այն հայտարարությունը, որ մենք ոչ թե 800 հեկտար ենք կորցրել այդ պատերազմում, այլ 400 հեկտար:
«Երբ արտակարգ դրությունը վերանա, ես խոստանում եմ բոլորիդ՝ մանրամասն, ցանկացած հարցով, տրամաբանական, տեղին, թե անտեղի և ինչքան ժամանակ կցանկանաք, ես հաճույքով կտրամադրեմ և կպատասխանեմ»,-ասաց նա:
Իսկ ի՞նչ կասի դավադրությունների վերաբերյալ խոսակցությունների մասով, որ տեղյակ են եղել հարձակումից և այլն, Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը չի ներքաշվի որևէ կերպ չի ներքաշվելու այստեղ հարցուպատասխանի մեջ:
«Ուղղակի ասեմ, որ երբեք, որևէ պարագայում ես չեմ ղեկավարվելու ոչ դավադրությունների տեսություններով, ոչ էլ, ենթադրում եմ, որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ մեր դաշնակիցները, մեր գործընկերները դավադրություններ են հյուսում հայ ժողովրդի շուրջ: Չկա էդպիսի բան: Այն, որ մենք ունենք թշնամիներ, դա ակնհայտ է, բայց մենք ունենք բամզաթիվ բարեկամներ: Եվ բոլորին էլ խորհուրդ եմ տալիս այդ դավադարությունների տեսություններով չղեկավարվել»,-ասաց նա՝ խորհուրդ տալով մեր լսած ինֆորմացիան ստուգել նաև այլ աղբյուրներից:
Մանրամասն՝ տեսանյութում:
![]()