Ինչպես կարող են Հայաստան վերադառնալ արտերկրում գտնվող մեր քաղաքացիները

Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ հնարավորություն կա օգտվելու Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից։

Ըստ «Բելավիա» ընկերության պաշտոնական կայքի, այս պահի դրությամբ առկա են ապրիլի 24-ի և դրանից հետո ընկած ժամանակահատվածի համար նախատեսված թռիչքների տոմսեր։

Այս մասին տեղեկացնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։

«Սույն հայտարարությունը կրում է տեղեկատվական բնույթ և Իտալիայում ՀՀ դեսպանությունը պատասխանատվություն չի կրում փոփոխվող հանգամանքների պատճառով Հռոմ-Մինսկ-Երևան թռիչքի հնարավոր չեղարկման համար»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այս օրերին Ռուսաստանից Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում հայրենիք վերադառնալ: Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Ռուսաստանը փակել է օդային սահմանը, և թռիչքներ դեպի այլ երկրներ չեն իրականացվում:

ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ օդանավակայանում գտնվող քաղաքացիներն իրենց նախաձեռնությամբ կազմել են դեպի Հայաստան թռիչքի սպասող քաղաքացիների ցուցակ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ