![]()
Ամերիկայի Ֆլորիդա նահանգի հիվանդանոցներից մեկի բուժքույրը կորոնավիրոսուվ վարակակիրների հետ ստիպված աշխատել է առանց պաշտպանիչ միջոցների: Ըստ WTCJ-ի, վերջինս վարակվել է և մահացել:
33 տարեկան Դանիել ԴիԿենսոն աշխատել է Պալմետտոյի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Այնտեղ ևս բուժում էին կորոնավիրուսով վարակակիրների, որոնց հետ աշխատելուց 2 շաբաթ անց նրա մոտ ևս առաջացել են ախտանշաններ: Բուժքույրը ինքնամեկուսացել է, սակայն ինքնազգացողությունը շատ արագ ու կտրուկ վատացել է, և նա մահացել է: Ամուսինը նրա մարմինը գտել է հյուրասենյակում:
Ամուսինը կնոջ մահվան մեջ մեղադրում է հիվանդանոցի տնօրինությանը այն բանի համար, որ իր կնոջը ժամանակին ու անհրաժեշտ քանակով պաշտպանիչ միջոցներ, այդ թվում՝ դիմակ չեն տրամադրել: Ամուսինը գտնում է, որ այդ միջոցների բացակայության պատճառով է կինը վարակվել և մահացել՝ նշելով, որ կինը չի ունեցել առողջական որևէ այլ խնդիր: Որպես ապացույց էլ ամուսինը ներկայացնում է կնոջ հեռախոսի մեջ պահպանված նամակագրությունը գործընկերների հետ, որոնք բոլորը բողոքում են, որ իրենց չեն տալիս դիմակ և այլ պարագաներ:
Հիվանդանոցի տնօրինությունը չի ընդունում մեղադրանքները, իսկ բուժքրոջ դին ենթարկում են հետազոտության՝ հաստատելու համար նրա՝ վարակակիր լինելը:
![]()
![]()