Շիրակի մարզի դպրոցական երեխաներին 85 համակարգիչ է հատկացվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ ծրագրի շրջանակում Շիրակի մարզին հատկացվել են 85 համակարգիչ։ Այդ մասին նշված է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ համակարգիչները տրամադրվել են մարզի դպրոցներին, որտեղից էլ բաշխվել են 3 և ավելի դպրոցական ունեցող այն ընտանիքներին, որոնք չունեն համակարգիչներ.

«Ամեն ինչ արվում է հեռավար ուսուցումն առավել մատչելի դարձնելու նպատակով»։

Հիշեցնենք, որ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարված նմուշառումների արդյունքում Շիրակի Մարալիկ համայնքում հաստատվել են կորնավիրուսի վարակաման նոր դեպքեր:

Տեղեկությունը հայտնեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Մարալիկի հիվանդանոցի աշխատակիցներից մեկի մոտ դեռ երեկ հաստատվել էր կորոնավիրուս, այդ պատճառով որոշում էր կայացվել նմուշառում կատարել բուժհաստատության մյուս  աշխատակիցներից ևս, որի արդյունքում նրանցից 9-ի մոտ այդ թվում նաև հիվանդանոցի գլխավոր բժշկուհու, վարակը հաստատվել է:

«Այս պահին իրականացվում ենմեկուսացման աշխատանքներ, քննարկվում են նաև բուժհաստատության հետագա գործունեության հետ կապված քայլերը: Ինչպես նաև ճշտվում են նրանց կոնտակտային շրջանակները »,-նշեց Շիրակի մարզպետը՝ փաստելով, որ վարակման աղբյուրը  այս պահին դեռ հայտնի չէ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ ծրագրի շրջանակում Շիրակի մարզին հատկացվել են 85…

Posted by ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ on Thursday, April 16, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ