![]()
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ֆեյսբուքյան էջում նշված է.
«Քանի որ ջահերով երթն այս տարի հնարավոր չէ կազմակերպել ավանդական ձևաչափով, և ապրիլի 24-ին հնարավոր չի լինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մեծ թվով մարդկանց այցելությունը՝ մենք կոչ ենք անում ապրիլի 23-ին և 24-ին՝ ժամը 21։00-ից վառել և մեր բնակարանների պատուհաններին դնել մոմեր՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և մեր պահանջատիրության»։
Նշվում է, որ այս օրերին իրենց կողմից իրականացվող այլ միջոցառումների մասին կտեղեկացնեն առաջիկայում։
![]()
![]()