![]()
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդ զրոյական պացիենտը հայտնաբերվել է։ Նա միջին տարիքի տղամարդ է, ով ժամանել է Ռուսաստան Միլանից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պիրոգովի անվան Ազգային հետազոտական բժշկական համալսարանի հոսպիտալային թերապիայի ամբիոնի վարիչ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Չուչալինը։
Ըստ գիտնականի, նրա մոտ կորոնավիրուսային ինֆեկցիան ախտորոշվել է շատ արագ, շնորհիվ ժամանակին հայտնաբերված բնութագրական բարդությունների։
Նա նաեւ առաջին մարդն է, ով ապաքինվել է կորոնավիրուսից՝ Ռուսաստանի տարածքում։
![]()