![]()
Բրիտանացի նկարիչ Բենքսին իր տան լոգասենյակներից մեկում արվեստի գործ է ստեղծել՝ նվիրված ինքնամեկուսացման թեմային։ Արտ-օբյեկտի գլխավոր հերոսներն առնետներն են։ Նա իր աշխատանքի լուսանկարները տեղադրել է իր ինստագրամյան էջում։
«Կինս ատում է, երբ տնից եմ աշխատում»,-լուսանկարներին կից գրել է Բենքսին։
![]()
Նրա աշխատանքները, որոնցում բարձրացված է սոցիալական անհավասարության, իշխանությունների երեսպաշտության հարցերը, մեծ ժողովրդականություն են վայելում։ Մինչ օրս նկարչին հաջողվել է գաղտնի պահել իր ինքնությունը։
![]()
![]()