«Քարոզչական երկու հիմնական «տրյուկ», որ այս օրերին ներքին կարգով բանեցնում են նախկինները». Գագիկ Քամալյան

Գագիկ Քամալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Քարոզչական երկու հիմնական տրյուկ, որ այս օրերին ներքին կարգով բանեցնում են նախկինները.
1.Աշունը Միշիկը գալիս է իշխանության
2.Սոցիալական բունտ

Այն, որ Միշիկը ինտենսիվորեն աշխատում է այդ ուղղությամբ, դրա վառ ապացույցը գրպանային գործիչների խիստ ակտիվությունն է, այսինքն ոչ մի նոր բան, կրկին փող, խառնակչություն, կրիմինալ…

Իսկ սոցիալական բունտի մասին խոսակցությունները հիմնականում բանեցնում են խորհրդարանական ընդիմությունը, և որոշ քոչարյանամերձ խմբավորումներ, որը նշանակում է պղտոր ջրում ձուկ որսալ, ինչը ցույց է տալիս, որ նրանք այդպես էլ չեն ճանաչել հայկական հանրույթի քաղաքական սպեցիֆիկան:

Հարգելիներս, Փաշինյանը հավերժ չէ, նա ինչպես եկել է, այնպես էլ մի օր կհեռանա, որովհետև մենք որպես հանրույթ ռուսական քաղաքական ԴՆԹ-ից դուրս ենք գտնվում, ինչպես որ դուրս են գտնվում ուկրաինացիներն ու վրացիները, ինչը ո’չ մի կերպ չենք կարող ասել ադրբեջանցիների մասին, որովհետև նրանք ամբողջապես կայսերական միաձև ու միաբովանդակ տրամաբանության մեջ են եղել ու շարունակում են մնալ:

Ա’յ, եթե մի օր զորիբալայանական կաստան այս ամենը հասկանա, ապա այլևս երբեք փորձ չի անի հայաստանը մշակութապես ու քաղաքականպես ադրբեջանական տրամաբանության մեջ մտցնելու, բայց քանի որ նրանք հավատավոր կայսերականներ են, ապա նման փորձերը մշտապես կախված է լինելու հայկական ինքիշխանության գլխին, որը անկախ իշխանական ու ընդիմադիր ընկալումներից, պետք է հանուն պետական անվտանգության մերժվի:

Քարոզչական երկու հիմնական տրյուկ, որ այս օրերին ներքին կարգով բանեցնում են նախկինները.1.Աշունը Միշիկը գալիս է…

Posted by Գագիկ Քամալյան on Wednesday, April 15, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ