«Եղել են հոգեւորականներ, որոնք օլիգարխիկ, շեյխական կայֆերի մեջ են եղել, որոնց տապանը բենթլիններն ու թանկարժեք դղյակներն են եղել…». Մկրտիչ Իսրայելյան

Մկրտիչ Իսրայելյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

Մի բան գրեմ հատուկ էն ռեհանների համար ( բազմաթիվ փիփերթասերների խնդրանքով էս անգամ փիփերթ չեմ գրի) որոնք կարծում են, որ եթե հոգեւորականի դեմ բան ես գրում ուրեմն ուզում ես եկեղեցին քանդել, կամ կրոնդ ու եկեղեցուն ես վիրավորում ու անպատվում։ Այ ռեհաններ՝ հավատացյալ մարդուն հոգեւորականն է մոտեցնում, կամ հեռվացնում եկեղեցուց։

Ես իմ մասնագիտական գործունեության ընթացքում բազմաթիվ հոգեւորականների եմ հանդիպել, որոնք իրենց նվիրումով, իրենց ազնվությամբ մեծատառով ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆ են, որոնք իրենց վերջին կոպեկով փորձել են մի քար դնել իրենց տարածքի կործանվող եկեղեցու պատին։

Որոնք բառիս բուն իմաստով մի կողմ թողնելով իրենց արժանապատվությունը՝ փող են մուրացել, երբեմն նաեւ անարժաններից, որպեսզի վերակառուցեն իրենց հարազատ եկեղեցին։

Իսկ էտ ընթացքում եղել են հոգեւորականներ, որոնք օլիգարխիկ, շեյխական կայֆերի մեջ են եղել, որոնց տապանը բենթլիններն ու թանկարժեք դղյակներն են եղել։

Էնպես որ ռեհան ախպերներ՝ մարդկանց մեղադրելուց առաջ մի պահ գլուխներդ թափ տվեք, ուղեղներիդ ծալքերը վերադասավորեք նոր մարդկանց հակաեկեղեցական հռչակեք։

Մի բան գրեմ հատուկ էն ռեհանների համար ( բազմաթիվ փիփերթասերների խնդրանքով էս անգամ փիփերթ չեմ գրի) որոնք կարծում են, որ…

Posted by Mkrtich Israyelyan on Wednesday, April 15, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ