«Կաթողիկոսը արձանագրեց, որ ՀՀ ինքնահռչակ միակ <<տղամարդը>> նաև ՀՀ միակ հավատացյալն է և Գարեգինն էլ միայն իր վեհափառն է…». Արտակ Գալստյան

Արտակ Գալստյան իր ֆեյսբուքյան էում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Մարդիկ հավասար են Աստծո և օրենքի առաջ:
Բուն իմաստով այդպես էլ ծնվում, հետո են դառնում այն ինչ դառնում են:

Այսօր կաթողիկոսը ՀՀ բոլոր անազատության մեջ գտնվող անձանցից ընտրեց միայն Ռոբերտ Քոչարյանին և մտահոգություն հայտնելով վերջինիս առողջության, վիրուսով վարակվելու հավանականության մասին առաջարկեց իշխանությանը փոխել վերջինիս խափանման միջոցը:

Փաստորեն կաթողիկոսը արձանագրեց, որ ՀՀ ինքնահռչակ միակ <<տղամարդը>> նաև ՀՀ միակ հավատացյալն է և Գարեգինն էլ միայն իր վեհափառն է:

Չնայած ազնիվ լինելու համար, պետք է նաև նշենք, որ վերը նշվածը կաթողիկոսը արձանագրել էր դեռևս 2008թ-ի մարտի մեկին:

Ամենևին չհամեմատելով անհամեմատելիներին, ուղղակի արձանագրենք հետևյալը:
Աստվածը և Հիսուսը բոլորինն են, իսկ Կաթողիկոսը միայն Քոչարյանինը:

Այստեղից էլ բխում է, երկուսն էլ ուղղակի չեն կարող տրամաբանական կապ ունենալ ոչ Աստծո, ոչ էլ մեր հավատքի հետ:
Այսինքն կոչով հանդես է եկել նման իրավասություն չունեցող անձը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ