Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վանաձորում՝ լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ, հրաժարվում է մեկնաբանել ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի միջև վերջին շրջանում տեղի ունեցող բանավեճը:
«Ես ուրիշ քաղաքական ուժերի գործունեությունը չեմ ուզում մեկնաբանել, հույս ունեմ՝ Ազգային ժողովում կձևավորվի գործընկերային մթնոլորտ», — ասել է Փաշինյանը:
Անդրադառնալով ԼՀԿ-ի այն պնդմանը, թե պետք է ԱԺ հանձնաժողովներից մի քանիսը տրվեն ընդդիմությանը՝ Փաշինյանն ասել է. «ԱԺ հանձնաժողովները բաշխվում են բանաձևով և այդպես էլ կլինի»: