Մեր կարանտինային գոտիներից մեկի այսօրվա դեսերտը …

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով.

«Մեր կարանտինային գոտիներից մեկի այսօրվա դեսերտը»:

Մեկնաբանություններում նա նաև հրապարակել է նաև մեկուսացվածների ճաշի լուսանկարը:

«Սա էլ մեր կարանտինային գոտու ճաշն է, կոմպոտ, բրինձ, լավաշ, քամած մածուն, գերմանական նրբերշիկ և միրգ»,- գրել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ-ում  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 44 նոր դեպք, առողջացել է ևս 32 մարդ։ 

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։

Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք, հիվանդի կյանքը չի հաջողվել փրկել։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ