Երկու համաշխարհային դեղագործական հսկաներ կմիավորվեն՝ Covid-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար

Աշխարհի խոշորագույն դեղագործական ընկերություններից երկուսը՝ բրիտանական GlaxoSmithKline-ը (GSK) և ֆրանսիական Sanofi-ն, հայտարարել են, որ կհամագործակցեն Covid-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար:

Ինչպես հայտնում է CNN-ը, նախատեսվում է, որ դեղագործական հսկաների աննախադեպ համագործակցության շրջանակներում կլինիկական փորձարկումները կմեկնարկեն 2020 թվականի երկրորդ կեսին:

«Sanofi և GSK ընկերություններն այսօր հայտարարում են COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար համագործակցություն ծավալելու մտադրության շուրջ հուշագիր ստորագրելու մասին: Ընկերությունները մտադիր են կլինիկական փորձարկումների առաջին փուլը սկսել 2020-ի երկրորդ կեսին: Ցանկություն կա աշխատանքն ավարտին հասցնել և պատվաստանյութը հասանելի դարձնել 2021-ի երկրորդ կեսին»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերը մոտեցել են 2 մլն-ի, իսկ մահացության ցուցանիշը գերազանցել է 125 000-ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ