«Գարեգին Բ-ն որ մտահոգված է քոչարյանի առողջությամբ բա 2008-ին ինչի չմտահոգվեց երբ կրակում էին մայրաքաղաք Երևանի կենտրոնում ՀՀ քաղաքացիների վրա…». Վահագն Խաչատրյան

Վահագն Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Գարեգին Բ-ն որ մտահոգված է քոչարյանի առողջությամբ բա 2008-ին ինչի չմտահոգվեց երբ կրակում էին մայրաքաղաք Երևանի կենտրոնում ՀՀ քաղաքացիների վրա և գնդակահարվեցին ՀՀ 10 քաղաքացիներ:

Եվ չենք մոռացել Սերժի երդմնակալության արարողությունը չխանգարելու համար զոհերի 40-րդ օրը նշվեց 37-րդ օրը որ հանկարծ երդմնակալությունը չխանգարվեր:

Նույն Գարեգին Բ — ն կատարեց սերժի երդմնակալության արարողությունը երբ ժողովրդի մի մասը Մյասնիկյանի արձանի մոտ սգում էր և նշում էր 40-րդ օրը :

Եվ երբ է եղել հովվի կողքին հովվապետը, որ այսօր բացահայտ քոչարյանի խափանման միջոցի փոփոխման մասին է խոսում և մտահոգվում: Իսկ Եկեղեցին իմ համար եղել է և կմնա սրբավայր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիրքորոշում էր հայտնել Քոչարյանին կալանքի տակ պահելու մասին:

«Երկու օր առաջ ազգովի, աղոթքով միաբանված տոնախմբեցինք Սուրբ Հարության տոնը, որը դիմավորեցինք համավարակի այս ծանր ու դժվարին իրադրության մեջ։ Այդ առիթով Երկնավորից Ս․ Հարության շնորհների հայցի հետ մեկտեղ Մեր պատգամը հղեցինք աշխարհասփյուռ Մեր ժողովրդին՝ կարևորելով, որ հատկապես համավարակի վտանգի առջև մենք կարողանանք պահպանել մեր մարդկայնությունը, տերունապատվեր սիրով ու հոգատարությամբ շաղախել մեր կյանքն ու գործը, իսկ փորձությունից դուրս գալ ավելի ուժեղ, միասնական ու համախմբված՝ իբրև Քրիստոսին հավատարիմ հարուցյալ ժողովուրդ։

Մարդու աստվածապարգև կյանքը բարձրագույն արժեք է և դրա նկատմամբ հոգածու վերաբերմունքը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։ Համավարակի այս պայմաններում աշխարհի տարբեր երկրներում տեսնում ենք, որ մասնավոր ուշադրություն է դարձվում ազատազրկման վայրերում գտնվող անձանց,  ողջունելի քայլեր են ձեռնարկվում՝ հասարակության համար վտանգ չներկայացնողների ազատ արձակման և կամ խափանման միջոցների փոփոխության՝ զերծ պահելու նրանց վտանգավոր այս վարակից։ Նման հարցերում Եկեղեցու դիրքորոշումը խարսխված է սիրո, խնամքի և գթասրտության աստվածային պատգամի վրա, և այս առումով Մեր հորդորն է, որ հայրենի մեր իշխանությունները շարունակեն այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր նախաձեռնել։

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ