![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով սոցցանցերւմ կառավարության կողմից առաջարկվող օժանդակության հանդեպ դժգոհություններին.
Ամբողջ կյանքում դիվան քշածները, մատը մատին չտվածները, պետությանը կյանքում հարկ չվճարածներն այսօր դժգոհում են մինչև 30.000 դրամ գազի և մինչև 10.000 դրամ սպառած հոսանքի դիմաց կառավարության կողմից առաջարկած օժանդակությունից…
Դե բարև Ձեզ…
Միայն հեղափոխության օրերին 2 ժամ փողոցում կանգնելով ու ձեռքի հետ արևածաղիկ կեղևազրկելով կամ սոցցանցրում ստատուս գրելով պետության օրինակելի քաղաքացի չեք դարձել, որ հիմա էլ դժգոհում եք…
Ինչքա՞ն եք տվել պետությանը որ հիմա էլ դժգոհում եք…
Կամ որտեղի՞ց պետք է տա… պետք է լինի չէ, որ տա…
Ի վերջո կարելի է մի պարզ բան գիտակցել, որ պետբյուջեն ձևավորվում է բոլորիս կողմից վճարված հարկերից… եթե չեք վճարել, հիմա ումից եք պահանջու՞մ…
ՀԳ. Խոսքս վերաբերվում է ամբողջ կյանքը դիվանի Գեներալ աշխատածներին…
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը հաստատելու մասին:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- 1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներկուերորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
- 2. Առաջարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մինչև 2020 թվականի ապրիլի 17-ը կազմակերպել միջոցառման իրականացումը»,- ասված է որոշման մեջ:
Նոր որոշմամբ Կառավարությունը օժանդակում է փետրվար ամսին 10 000-ից 30 000 դրամի գազ, 5 000-ից 10 000 դրամի էլեկտրաէներգիա սպառած քաղաքացիներին:
Աջակցությունը տրամադրվում է վճարի 30 տոկոսի չափով:
Ամբողջ կյանքում դիվան քշածները, մատը մատին չտվածները, պետությանը կյանքում հարկ չվճարածներն այսօր դժգոհում են մինչև…
Posted by Taron Chakhoyan on Tuesday, April 14, 2020
![]()