![]()
Ավետ Գրիգոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Հայերը այսօր հոգևոր առաջնորդ պարզապես ՉՈՒՆԵՆ, իսկ Գարեգին անունով շուստռի տասոֆչիկը ուղղակի զավթել է աշխարհի ամենահին եկեղեցու գահը: Ժամանակն է, որ շուտ կարգալույծ արվի իր շրջապատի մի քանի այլ տասոֆչիկների հետ:
Ես նույնիսկ անհանգստանում եմ, որ էդ բենթլիասեր մաֆիոզներին է ի պաշտոնե վստահված Էջմիածնի գանձարանը, որը Մատենադարանի չափ կարևոր նշանակություն ունի մեր ազգի համար:
Ինչ խոսք, թող Աստված Գարեգինին երկար կյանք տա, բայց փաստ է, որ նա դեռ ջահել է: Էս արագ փոփոխվող աշխարհում հայերը չեն կարող իրենց թույլ տալ սպասել ևս 20-30 տարի մինչև նրա` կյանքին հրաժեշտ տալը: Սա 16-րդ դարը չէ, պատկերացնում եք` 21-րդ դարն է:
Մինչև Վենեսուելա սփռված Հայ ազգը արժանի է ունենալ պատկառելի ու լուսավոր հոգևոր առաջնորդ, ով կլինի ոգեշնչող ու միավորող կերպար աշխարհի բոլոր հայերի համար` անկախ նրանց կրոնական պատկանելությունից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիրքորոշում էր հայտնել Քոչարյանին կալանքի տակ պահելու մասին:
«Երկու օր առաջ ազգովի, աղոթքով միաբանված տոնախմբեցինք Սուրբ Հարության տոնը, որը դիմավորեցինք համավարակի այս ծանր ու դժվարին իրադրության մեջ։ Այդ առիթով Երկնավորից Ս․ Հարության շնորհների հայցի հետ մեկտեղ Մեր պատգամը հղեցինք աշխարհասփյուռ Մեր ժողովրդին՝ կարևորելով, որ հատկապես համավարակի վտանգի առջև մենք կարողանանք պահպանել մեր մարդկայնությունը, տերունապատվեր սիրով ու հոգատարությամբ շաղախել մեր կյանքն ու գործը, իսկ փորձությունից դուրս գալ ավելի ուժեղ, միասնական ու համախմբված՝ իբրև Քրիստոսին հավատարիմ հարուցյալ ժողովուրդ։
Մարդու աստվածապարգև կյանքը բարձրագույն արժեք է և դրա նկատմամբ հոգածու վերաբերմունքը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։ Համավարակի այս պայմաններում աշխարհի տարբեր երկրներում տեսնում ենք, որ մասնավոր ուշադրություն է դարձվում ազատազրկման վայրերում գտնվող անձանց, ողջունելի քայլեր են ձեռնարկվում՝ հասարակության համար վտանգ չներկայացնողների ազատ արձակման և կամ խափանման միջոցների փոփոխության՝ զերծ պահելու նրանց վտանգավոր այս վարակից։ Նման հարցերում Եկեղեցու դիրքորոշումը խարսխված է սիրո, խնամքի և գթասրտության աստվածային պատգամի վրա, և այս առումով Մեր հորդորն է, որ հայրենի մեր իշխանությունները շարունակեն այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր նախաձեռնել։
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»։
![]()