Դուք երբեք քաղաքացի չեք դառնա․ Կմնաք միշտ 5 հազար մուրող, «ինչ էլ կպցնեմ՝ լավ ա» մտածող, որկրամոլ զանգված…

Անուշ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ՖԲ լրահոսն եմ նայում ու գժված եմ

Դուք երբեք քաղաքացի չեք դառնա, երբեք!!! Կմնաք միշտ 5 հազար մուրող, «ինչ էլ կպցնեմ՝ լավ ա» մտածող, որկրամոլ զանգված…  Սենցներին հասնում էլ նախորդ հրոսակախումբը, որ դրանց անուններով բյուջեից միլիոնները հանեին-լափեին, իսկ իրենց 5 հազար հասանելիք թուլափայը շպրտեին…

Աշխատում եք առանց գրանցվելու, պետությանը հարկ չեք տալիս՝ այսինքն գողանում եք դուք էլ, ձեր գործատուն էլ… հետո պետության վրա մուննաթ եք գալիս, թե՝ վարձս տուր… այս ստեեեեղ՝ դե փախար, երբ պետության նկատմամբ քո պարտավորությունները կկատարես, էն ժամանակ էլ կպահանջես… ու նույնիսկ էդ դեպքում չես կարող պահանջել, որովհետև իրավիճակը ֆորս մաժորային է, աննախադեպ, ու պետությունն անում է հնարավորը, նույնիսկ անհնարինը: Թե չէ՝ 40-60 հազար գազ ես վառում, պետությունը պիտի փոխհատուցի, որովհետև, կորոնավիրուսի պատճառով, չես կարողանում աշխատել-հարկ չմուծել-գողանալ ու էլի քո 40-60 հազարը վճարել:

Իսկ եթե հարկերը վճարել եք էլ, ոչինչ, արդեն եղանակը տաքանում է ու էդքան չեք վառում, գումարը խնայվում է՝ կարող եք վճարել:

Ինչ վերաբերում է՝ բա թե՝ ինչու՞ 10-15 հազարը ամբողջությամբ չեն վճարում, ապա դուք էդ մարդկանց փոխարեն մի որոշեք, իրենք դրա համար էլ գոհ են ու շնորհակալ, որովհետև կոպեկի գինը գիտեն…

Աշխարհի ամենահզոր պետություններն են կանգնել կրախի առջև, մերոնց արածի մեկ հազարերորդականն անգամ չեն անում… նվվվում եք միայն ու ցեխ շպրտում: Ի՜նչ անամոթ եք, այ մարդ

Ոչինչ, էս էլ կանցնի ու… բումերանգի օրենքը գործում է միշտ…

ՖԲ լրահոսն եմ նայում ու գժված եմ 😕Դուք երբեք քաղաքացի չեք դառնա, երբեք!!! Կմնաք միշտ 5 հազար մուրող, «ինչ էլ կպցնեմ՝…

Posted by Անուշ Հարությունյան on Tuesday, April 14, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ