![]()
Ծնվել է Ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, հետախույզ Աղասի Ասատրյանի եղբայրը` Աղասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Երեկ Էրեբունի բժշկական կենտրոնում ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, հետախույզ Աղասի Ասատրյանի եղբայրը` Աղասին:
Ծննդկանն ու նորածինն իրենց լավ են զգում:
Առողջություն փոքրիկին և մայրիկին: Շնորհավորում ենք ծնողներին, հարազատներին, բոլորիս»,- գրել է Ստեփանյանը։
![]()
![]()