«Ատելությունը ոչ թե նվազում, այլ կրկնապատկվում է». Նվեր Մնացականյանը ինչպես միշտ «խզարեց»

Գրավով ազատ արձակված Մանվել Գրիգորյանը գտնվում է Ակնալճում գտնվող իր առանձնատանը։ Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Էջմիածին- Երեւան ճանապարհը փակած ցուցարարների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Տեղեկացված եմ, որ Մանվել Գրիգորյանն Ակնալճի իր առանձնատանն է։ Մենք օրենքի կողմն ենք, մենք պահպանում ենք օրենքը, և դրանով է պայմանավորված, որ առանձնատան մոտ 24–ժամյա հսկողություն ենք իրականացնում»,– ասել է Օսիպյանը։

Հիշեցնենք` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը երեկ` դեկտեմբերի 21-ին, բավարարել էր Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի միջնորդությունը` նրա նկատմամբ կիրառված կալանավորումը փոխարինելով 25 միլիոն դրամ գրավով ու ազատ արձակել դատարանի դահլիճից։

Այս տեղեկությունը ստանալուց հետո Մանվել Գրիգորյանի բնակավայրում` Էջմիածին քաղաքում, բողոքի ակցիաներ էին սկսվել։ Քաղաքացիները փակել էին Էջմիածին մտնող ճանապարհը` նրա մուտքը քաղաք թույլ չտալու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ