«Թող եկեղեցու զանգերը հնչեն, իսկ մենք դուրս գանք պատշգամբ եւ մոմեր վառենք». Նարեկ Դուրյանի առաջարկն ապրիլի 24-ի համար

«Նարեկ Դուրյանը կոչ է անում մեր բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում միանալ Ապրիլի 24-յան իր գաղափարին եւ, անգամ, արտակարգ պայմաններում մեր բողոքի ձայնը լսելի դարձնել համայն աշխարհին»։

«Քանի որ, ցավոք, այնպես ստացվեց, որ այս տարի այդ սուրբ օրը՝ ապրիլի 24-ին, չպիտի կարողանանք Ծիծեռնակաբերդ գնալ (բայց նորմալ է, որովհետեւ իսկապես վտանգավոր է) եկեք, այնուամենայնիվ, թուրքին հաճույք չպատճառենք։ Ու այսպիսի մի միտք անցավ գլխովս։

Ես կոչ եմ անում եկեղեցուն, կառավարությանը. եկեք բոլորս միասին պայմանավորվենք, ապրիլի 24-ին մի ժամ ընտրենք, հստակ ժամ ու այդ ժամին Հայաստանում, Սփյուռքում, ամեն տեղ թող եկեղեցու զանգերը հնչեն, իսկ մենք դուրս գանք պատշգամբ եւ մոմեր վառենք, որպեսզի վերեւից մեր Աստծո տաճարի զանգերը լսվեն, եւ մեր հոգու լույսերը երեւան»,- տեսանյութում նշում է դերասանը։

#միացեքկիսվեք #ապրիլի24 #հիշումուպահանջումեմՄիացեք այս նախաձեռնությանը և կիսվեք հրապարակումով ❗️❗️❗️Նարեկ Դուրյանը կոչ է անում մեր բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում միանալ Ապրիլի 24-յան իր գաղափարին և, անգամ, արտակարգ պայմաններում մեր բողոքի ձայնը լսելի դարձնել համայն աշխարհին 🙏🔔

Posted by Բոհեմ Թատրոն Boheme Theatre on Saturday, April 11, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ