![]()
Գյումրիում դանակահարվել են ոստիկանության 2 աշխատակիցներ։
Ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ծառայություն կատարելու ժամանակ Գյումրի քաղաքում՝ Հայուհի հրապարակում, փորձել են պարզել 2 քաղաքացու ինքնությունը եւ արդյոք նրանք ունեն իրենց մոտ տեղաշարժի թերթիկ:
Սակայն վերջիններս առանց որեւէ պատճառաբանության վիճաբանել են ոստիկանության ծառայողների հետ, որի ժամանակ նրանցից մեկը դանակահարել է ճանապարհային ոստիկանության մեկ աշխատակցի եւ մեկ ոստիկանության ծառայողի։
Բարեբախտաբար, ոստիկանների օպերատիվ եւ ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել վնասազերծել դանակով զինված քաղաքացուն, ով բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին։
![]()
Նյութի աղբյուր՝ shamshyan.com
![]()