![]()
Ի՞նչ են լինելու արդեն իսկ պլանավորված չվերթները: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով այս հարցին՝ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ հարցը պետք է հղել հենց ավիաընկերությանը: Այսինքն՝ եթե տոմս ունեն որևէ ավիաընկերությունից, և այդ չվերթը չեղարկվել է, պետք է կապի մեջ լինեն իրենց կամ այն կառույցի հետ, որտեղից գնել են տոմսը:
«Սակայն հաշվի առնելով կորոնավիրուսը՝ բոլոր չվերթները դադարեցված են, այսինքն՝ առանց այդ խնդրի էլ օդանավերը կանգնած են»,- ասաց նա:
Քաղավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանն էլ անդրադարձավ հարցին, թե կորոնավիրուսի ու չվերթների դադարեցման հետևանքով որքանո՞վ է տուժում ՀՀ քաղավիացիան:
Պողոսյանը տեղեկացրեց՝ թռիչքները հիմնականում իրականացվում են բժշկական, բնակիչների տարհանման նպատակներով, և հստակ չի կարելի ասել՝ պետությունը և ավիացիոն ինդուստրիան երբ պատրաստ կլինեն հաշվարկներ անել, հասկանալ, թե ինչ վնասներ են կրում, սակայն մի բան հստակ է՝ աշխարհում շատ բան փոխվելու է ավիացիայում, ապագայում կտեսնենք զարգացումները:
![]()
![]()