Երթուղայինի վարորդները բողոքի ակցիա են անում. նշում են՝ օրավարձով աշխատող են, տրանսպորտի գործունեության արգելքից հետո չեն կարողանում գումար վաստակել

Երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են անում։ Նրանք նշում են, որ օրավարձով աշխատողներ են և երթուղայինների գործունեության արգելքից հետո չեն կարողանում գումար վաստակել, եկամտի այլ աղբյուր չունեն։

Հիշեցնենք, որ պարետի որոշմամբ կասեցվել է նաև երթուղայինների գործունեությունը։ Նշենք նաև, որ երեկ արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս մեկ ամսով, և երթուղայինների գործունեությունը շարունակվում է ժամանակավորապես կասեցված մնալ։

Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե ՀՀ-ում օրավարձով աշխատողներ չկան, կան ստվերում աշխատողներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ