![]()
Բրազիլացի գիտնականներին հաջողվել է լուսանկարել կորոնավիրուսով բջջի վարակման պահը: Նկարները հրապարակվել են Օսվալդո Կրուզ հիմնադրամի (Բրազիլիա) կայքում, հայտնում է Lenta-ն:
Գիտնականները պնդում են, որ նկարներում կարելի է տեսնել այն պահը, երբ SARS-CoV-2 վիրուսը ներթափանցում է բջջի մեջ և վարակում այն:
Պատկերներում երևում են մուգ կետեր, որոնք ներթափանցում են բջջի ցիտոպլազմի մեջ, որի ներսում գտնվում է գենետիկական նյութով միջուկը: Վերջնական պատկերում երևում է վարակված բջջի մեջ պաթոգեն մասնիկների կուտակումը:
Լուսանկարներն արվել են էլեկտրոնային մանրադիտակի միջոցով, որն ունակ է խոշորացնել առարկաները մինչև երկու միլիոն անգամ: Մասնագետների խոսքով՝ նկարները պատահականորեն կատարվել են վիրուսի վերարտադրման ուսումնասիրության ընթացքում: Հիմնադրամից պարզաբանել են, որ լուսանկարում պատկերված չեն մարդու բջիջներ. դրանք պրիմատների բջիջներ են, որոնց գենետիկ նյութը հաճախ օգտագործվում է գիտական նպատակներով:
![]()
![]()
![]()