Չերնոբիլում մոլեգնող հրդեհը մոտեցել է ռադիոակտիվ թափոնների պահեստներին

Չերնոբիլի գոտում մոլեգնող հրդեհը հասել է Պրիպյատ քաղաքին և մոտեցել ռադիոակտիվ թափոնների պահեստներին: Այս մասին հայտնել է Չերնոբիլի մեկուսացման գոտու կառավարման հարցերով Ուկրաինայի պետական գործակալությանը կից հասարակական խորհրդի անդամ Յարոսլավ Եմելյանենկոն իր Facebook-ի էջում:

Եմելյանենկոյի խոսքով՝ կրակը շարժվում է դեպի Չերնոբիլի ատոմակայան, քանի որ քամին այդ կողմ է փչում:

Չերնոբիլում անտառային հրդեհները սկսվել են ապրիլի 4-ից: Ուկրաինայի իրավապահների հաղորդմամբ՝ անտառները միտումնավոր են հրդկիզել: Չարագործի ինքնությունն առայժմ պարզ չէ:

Կրակի մարման աշխատանքներին մասնակցում է 390 մարդ, տեխնիկայի 90 միավոր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ