![]()
Ալիս Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«ՕՐԻՆԱՊԱՀՆԵՐԻ» ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ
Հիշում եմ, թե ի՜նչ համախմբվածություն կար թավշյա հեղափոխության օրերին: Երբ հեղափոխության լիդեր Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «Փակում ենք բոլոր ճանապարհները», փակում էին: Ասում էր՝ «Բացում ենք ճանապարհները», բացում էին:
Դա արվում էր, որ հաղթահարվի կորոնավիրուսից էլ վատ վիրուս սեռժի ռեժիմը:
Հիմա Նիկոլ Փաշինյանը, ով կորոնա կոչվող ոչ պակաս վտանգավոր վիրուսի դեմ է պայքարում ու ասում է «Մնացեք տանը, ձեր անտեղի կուտակումերով մի՛ նպաստեք վիրուսի տարածմանը», դժբախտաբար լսողները շատ քիչ են: Բայց սա նույն ժողովուրդն է, չէ՞, ուրեմն ի՞նչ է պատահել, որ մի կողմից բողոքում են, թե գումար աշխատել չենք կարող, մյուս կողմից էլ խանութներում գնորդների հսկայական կուտակումներ կան: Այստեղ հիշեմ մեր արվեստի վարպետ Սոս Սարգսյանի խելոք հորդորը՝ «Սովից ու ցրտից ավելի կործանարար է հոգու աղքատությունը»:
Բա ո՞ւր մնաց կարգապահությունը, ո՞ւր մնաց վիճակի թելադրանք՝ անհրաժեշտ սահմանափակումներին հաշտվելու, գոնե այս կերպ իշխանություններին աջակցելու ցանկությունը:
Վերացա՞վ կարգապահությունը: ՝
Այդ երբվանի՞ց դժգոհություններ առաջացան կարգապահության դեմ: Այդ երբվանի՞ց այս աղետը միասին հաղթահարելու ցանկությունը վերացավ ու թողնվեց միայն իշխանության վրա: Անկարգապահներին դիմեմ. «Դուք մի՞թե չեք զգում, որ ձեր այդ անփույթ վարմունքով հավասարվում եք ափռ-ցփռ խոսող վայ ընդդիմադիրներին: Ներողություն եմ հայցում, բայց չլսել «Տանը մնացեք» հորդորին, որը երկրում հայտարարված արտակարգ դրության հրամայականն ունի իր մեջ և առաջարկից զատ նաև օրենքի ուժ ունի, կարծում եմ այնքան էլ լուրջ չի»:
Ես իմ ժողովրդի ցավը տանեմ, նրան չեմ փոխի ոչ մի երկրի ժողովրդի հետ: Բայց կարգապահական իմաստով ստիպված եմ լուսանկար հրապարակել Գերմանիայից, որտեղ նույն աղետն է, կառավարության նույն առաջարկ-խնդրանքը, և ժողովուրդը խոհեմաբար հանդուրժում է այդ դժվարին վիճակը: Ի դեպ, հենց ա՛յդ կարգապահության արդյունքում է, որ վարակը շատ չի տարածվում Գերմանիայում, ու արդեն վարակվածների կեսից ավելին առողջացել է:
Նայեք լուսանկարներն ու համեմատեք՝ վերևինը Գերմանիայից է, ներքևինը Հայաստանից: Այս ի՜նչ (ներողություն) չտեսություն ու անփութություն է, որ կատարվում է մի խումբ կարգազանցների կողմից: Պարզից էլ պարզ է, որ մարդկանց յուրաքանչյուր կուտակում հղի է վարակի տարածման վտանգներով: Թե ձեզ չեք խնայում, գոնե մյուսներին խնայեք:
տանը մնայիք, հատկապես փող չունենալուց դժգոհողներ, գոնե կտեղեկանայիք, որ կառավարության որոշմամբ 50 տոկոսով կփոխհատուցվեն վարձավճարները, իսկ աջակցության ծրագրով 5.207 շահառու արդեն ընդհանուր 787.9 մլն դրամ միանվագ դրամաշնորհ է ստացել:
Եթե ինքնամեկուսացումը արժեք ունենար ձեզ համար, կիմանայիք նաև, թե աշխարհում ի՜նչ ահռլի տարածում է գտնում կորոնավիրուսը:
Հայաստանի իշխանությունների անդուլ աշխատանքի, հեռատես ու ճկուն քաղաքականության արդյունք է, որ կորոնավիրուսը մեծ տարածում չի գտնում Հայաստանում: Սրանով ուրախանանք ու գոնե մի քիչ կարգապահ գտնվենք: Կառավարության հոգածության արդյունք է, որ պատրաստված է 1700 մահճակալ՝ կորոնավիրուսով հիվանդների սպասարկման համար, որի անհրաժեշտությունը, փառք Աստծո, դեռ չկա:
Մշտապես դժգոհողներին ասեմ նաև, որ գոնե ես որևէ երկրի օրինակ չունեմ, ուր քաղաքապետարանը զբաղվի շենքերի մուտքերը, աստճանավանդակներն ու աղբամաններն ախտահանելու գործով: Որևէ երկրում տարբեր գերատեսչությունների կողմից այնքան համախմբված աշխատանք չի տարվում, ինչքան Հայաստանում:
Նկատեք սա և ձեր խոհեմ վարմունքով, որն ընդամենը կարգապահություն է կոչվում, դուք էլ ձեր հերթին աջակցեք կառավարությանը: Սա օրվա՛ հրամայական է, սիրելի հայրենակիցներ:
ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ:
«ՕՐԻՆԱՊԱՀՆԵՐԻ» ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍՀիշում եմ, թե ի՜նչ համախմբվածություն կար թավշյա հեղափոխության օրերին: Երբ հեղափոխության…
Posted by Alis Sogomonjan on Monday, April 13, 2020
![]()