«Հեղափոխությունից առաջ և հետո. արտագաղթի հաղթահարման միտումների մասին…». վարչապետ Փաշինյան

Հեղափոխությունից առաջ և հետո. արտագաղթի հաղթահարման միտումների մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։

Հիշեցնենք, որ Հայաստանից 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում մեկնած մարդկանց թիվը 9857-ով գերազանցում է Հայաստան ժամանած մարդկանց թվին, իսկ 2016 թվականի համեմատ հավելաճը կազմել է 88,6 տոկոս: ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական կայքէջը ներկայացրել է Հայաստանի միգրացիոն ծառայության տվյալները:

«Հայաստանից արտագաղթը նվազել է: Հայաստանի Հանրապետությունում 2019-ի հունվար-սեպտեմբերին սահմանահատումների մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է -9857:

2018թ. հունվար-սեպտեմբերին սահմանահատումների մուտքերի և ելքերի տարբերությունը եղել է -15,695, իսկ 2017թ. հունվար-սեպտեմբերին սահմանահատումների մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է -53,912»,- նշված է հրապարակման մեջ:

Հեղափոխությունից առաջ եւ հետո. արտագաղթի հաղթահարման միտումների մասին:

Հեղափոխությունից առաջ եւ հետո. արտագաղթի հաղթահարման միտումների մասին:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, April 13, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ