«Տենց բան չկա, նստեք՝ իմացեք…». Սասուն Միքայելյանը՝ Էդմոն Մարուքյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը խորհրդարանում ելույթ ունենալով՝ դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ արձագանքելով կալանավայրերի հետ կապված մտահոգությանը:

«էդմոն ջան, ի՞նչ ասեմ, դուք լավ կալանավայրերից տեղյա՞կ եք, ախր պիտի նստես, որ իմանաս, նման բան չկա, որ ամեն օր կալանավորին դուրս չբերեն:

Ես կես տարի մնացել եմ ԱԱԾ նկուղում, ամեն օր հանել, ման են տվել: Ես ասում եմ՝ տենց բան չկա, նստեք՝ իմացեք»,- ասաց նա:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը Միքայելյանին ցույց տվեց ասվածն ապացուցող փաստեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ