Օդեսայում կենդանաբանական այգու տնօրենը կարանտինի ընթացքում կենդանիների համար դասական երաժշտություն է նվագել

Օդեսայում կենդանաբանական այգու տնօրենը նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով ստեղծված կարանտինային ռեժիմի ընթացքում կենդանիների համար սինթեզատորով դասական երաժշտություն է նվագել: Այս մասին հայտնի է դառնում կենդանաբանական այգու պաշտոնական էջում հրապարակված ուշագրավ տեսանյութից։

Տեսանյութում երևում է՝ ինչպես է դիմակով տղամարդը վանդակների դիմաց տեղադրված աթոռին նստած նվագում. հետաքրքրական է, որ կենդանիներն ուշիուշով հետևում են նրան։

Տնօրենը երաժշտական կատարումներով է հանդես եկել կապիկների, փղերի, արջերի, գայլերի, այծերի և թռչունների համար՝ հիմնականում նվագելով դասական երաժշտություն. գայլերի համար նա կատարել է Օսկար Սթրոքի «Մուրկա» ստեղծագործությունը, այծերի համար՝ Լյուդվիգ վան Բեթհովենի «Լուսնի սոնատ»-ը, իսկ հավալուսներին տանգոյի ոճի երաժշտություն է նվիրել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ