![]()
Ինչո՞ւ է անհրաժեշտ արտակարգ դրության ռեժիմը շարունակել: Կառավարության այսօրվա նիստի ժամանակ այս հարցին անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշեց.
Մյուս կողմից, վարչապետը նշեց՝ սահմանափակելն էլ այլ ռիսկեր է առաջացնում: Նա անդրադարձավ նաև ԶԼՄ-ների սահմանափակումները հանելու հարցին, միաժամանակ հայտնեց՝ մոնիթորինգ կիրականացնեն՝ հասկանալու, թե որքանով են այս ընթացքում ԶԼՄ-ները և հանրությունը կարողացել ադապտացվել լրատվական պատեհ քաղաքականությանը:
«Եթե տեսնենք դրսևորումներ, որ ռիսկեր են առաջանում, փոփոխություններ կիրականացնենք, վերջին գործող ռեժիմը կվերականգնենք»,- ասաց նա:
Փաշինյանը տեղեկացրեց նաև՝ ԴԱՀԿ-ն երթևեկության և կայանատեղիների հետ կապված գործերով արգելանքներ չի իրականացնի արտակարգ դրության ռեժիմի սահմաններում, բայց հետագայում այդ վարույթները կշարունակվեն իրենց բնականոն ընթացքով:
![]()