![]()
Ինչո՞ւ է որոշվել փետրվար ամսին մինչև 10 հազար դրամի գազ, մինչև 5 000 դրամի էլեկտրաէներգիա սպառողներին ընդամենը 50 տոկոսի փոխհատուցում տրամադրել: Այս հարցին պատասխանելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց.
«Հայաստանում կոմունալները վճարելու բարձր կուլտուրա կա, մենք ուզում ենք այնպես անել, որ դրան չվնասենք, դրա համար 50 տոկոսով ենք փոխհատուցում:
Սոցիալական այլ խմբերի ևս աջակցություն ենք տալու, սա չի բացառում, որ մարդը, ով այս խմբից օգտվել է, նաև այլ ծրագրից օգտվի»:
Իսկ ինչո՞ւ է ընտրվել հենց փետրվար ամիսը, այս հարցին ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց՝ հաշվի են առել հանգամանքը, որ հունվար-փետրվարը ամենամեծ սպառման ամիսներն են:
![]()