![]()
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ոււնեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝շաքարային դիաբետ։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 26–ով, բուժվածներինը՝ 14-ով
- կորոնավիրուսի հաստատված դեպքեր — 1039,
- բուժվածներ — 211
- փաստացի բուժվողներ — 814
- մահվան ելքեր — 14
- բացասական թեստեր — 7631
![]()
![]()