![]()
Այսօր ընդունված հակաճգնաժամային 11-րդ միջոցառման շրջանակներում շուրջ 222 հազար բաժանորդ կստանան մինչեւ 7500 դրամի աջակցություն՝ օգտագործած բնական գազի եւ էլեկտրական հոսանքի դիմաց կոմունալ վճարների մասով:
Միջոցառման շահառու է մինչեւ 600 հազար քաղաքացի: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ացնող օրվա ընթացքում 26 նոր դեպք է գրանցվել, գումարային դեպքերի թիվը հասել է 1039-ի, կա 14 բուժված և դուրս գրված: Ցավոք, ունեցել ենք ևս մեկ մահվան դեպք, մահերի ընդհանուր թիվը 14 է: Այս պահին ակտիվ հսկողության տակ գտնվող 814 մարդ կա: Այս մասին այսօր` ապրիլի 13-ին, Կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նաև նշեց, որ շաբաթ և կիրակի օրերին մեծ թվով թեստեր են արվել:
«Շաբաթ օրը արվել է 680, իսկ կիրակի` 467 թեստ»,- տեղեկացրեց նախարարը:
Վարչապետը, դիմելով Արսեն Թորոսյանին, ասաց.
«Այսինքն՝ գործնականում ունենք օրական 1000 թեստ անելու հնարավորություն, և պետք է ցուցում ունենանք: Իմաստ չունի փողոցից մարդկանց հրավիրենք, ասենք՝ եկեք թեստ անենք»:
![]()
![]()