«Հայաստանում կորոնավիրոսից մահվան նոր դեպք է գրանցվել…». Թորոսյանը նոր տվյալներ ներկայացրեց

Ացնող օրվա ընթացքում 26 նոր դեպք է գրանցվել, գումարային դեպքերի թիվը հասել է 1039-ի, կա 14 բուժված և դուրս գրված: Ցավոք, ունեցել ենք ևս մեկ մահվան դեպք, մահերի ընդհանուր թիվը 14 է: Այս պահին ակտիվ հսկողության տակ գտնվող 814 մարդ կա: Այս մասին այսօր` ապրիլի 13-ին, Կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նաև նշեց, որ շաբաթ և կիրակի օրերին մեծ թվով թեստեր են արվել:

«Շաբաթ օրը արվել է 680, իսկ կիրակի` 467 թեստ»,- տեղեկացրեց նախարարը:

Վարչապետը, դիմելով Արսեն Թորոսյանին, ասաց.

«Այսինքն՝ գործնականում ունենք օրական 1000 թեստ անելու հնարավորություն, և պետք է ցուցում ունենանք: Իմաստ չունի փողոցից մարդկանց հրավիրենք, ասենք՝ եկեք թեստ անենք»:

Ինչին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ ևˊ ցուցում պետք է լինի, ևˊ նաև թափ հավաքելու պրոցեսը պետք է իրականանա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ