![]()
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ Արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու իրավաչափության մասին քննարկումներին:
Նախարարը նշեց՝ օրենքով հստակ նախատեսվում է՝ եթե այն հանգամանքները, որ հիմք են հանդիսացել Արտակարգ դրություն հայտարարելու համար, շարունակում են պահպանվել, կառավարությունն իրավունք ունի կրկին երկարաձգել ժամկետը՝ պահպանելով նույն օրենքով սահմանված կարգը, այսինքն՝ որևէ խնդիր չկա իրավաչափության մասով:
Նախարարը հայտնեց՝ լրատվամիջոցների առջև դրված սահմանափակումներն առաջարկում են վերացնել, սակայն ֆեյքային նորությունները եթե լայն ծավալում ստանան, կվերադառնան, կիրառենք նույն սահմանափակումները:
![]()