Ինչ պատիժ է մտածել Կադիրովը կարանտինը խախտողների համար

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատիժ է մտածել ինքնամեկուսացման ռեժիմի խախտողների համար. Նա առաջարկել է նրանց ուղարկել գյուղատնտեսական աշխատանքների: Կադիրովի խոսքերը փոխանցում է Чечня Сегодня պորտալը:

Շրջանի ղեկավարի խոսքով՝ անարդար է պատժել ամբողջ ընտանիքին հարազատներից մեկի սխալի համար, հետևաբար, խախտողները այլ կերպ են վճարելու հասարակության առջև ունեցած պարտքը:

«Նա տանը չի՞ նստել, և դո՞ւրս է եկել: Դե, թող ամբողջ օրն աշխատի դաշտում և օգուտ բերի: Մենք նրան աշխատանք կգտնենք», – ասել է Ռամզան Կադիրովը:

Չեչնիայի ղեկավարի խոսքով ՝ խախտողները չեն վերադառնա տուն մինչև համաճարակի ավարտը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ