Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 10.000 մարդ

Մեծ Բրիտանիան դարձել է աշխարհում հինգերորդ երկիրը, որտեղ կորոնավիրուսից մահացությունների թիվը գերազանցել է 10 հազարը: Այս մասին հաղորդել է ТАСС-ը՝ վկայակոչելով Թագավորության առողջապահության նախարարությանը:

Ներկայումս Բրիտանիայում վարակված է 84.227 մարդ: Ապրիլի 11-ին, տեղական ժամանակով 17: 00-ի դրությամբ, Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով հոսպիտալացվածներից 612-ը մահացել է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային համավարակի հետ կապված տվյալները:

Ըստ այդ տվյալների՝

  • վարակվածների թիվն ավելացել է 47-ով:
  • Ապրիլի 12-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 1013 է:
  • Բուժվածները՝ 197:
  • Փաստացի բուժվողները՝ 803

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ