![]()
Բժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին YouTube-ի իր ալիքում խոսել է կորոնավիրուսի բնույթի մասին:
Նա պարզաբանել է, որ գոյություն ունի վիրուսների երկու տեսակ՝ ԴՆԹ-վիրուսներ և ՌՆԹ-վիրուսներ, որոնք տարբերվում են միմյանցից:
ՌՆԹ-վիրուսները առաջացնում են սուր հիվանդություններ, որոնք ունեն սկիզբ և ավարտ: Եթե վիրուսը հայտնվում է բջջում, ապա վաղ թե ուշ, այն մահանում է: Վիրուսը դուրս է գալիս և հակամարմինները սպանում են այն:
ԴՆԹ-վիրուսը, Կոմարովսկու խոսքով, կարող է բջիջ մտնել և շատ երկար ժամանակ ապրել այնտեղ՝ առանց ոչնչացնելու այն: Այս վիրուսներն առաջացնում են երկարատև քրոնիկ հիվանդություններ, ինչպիսիք են հեպատիտ B-ն կամ հերպեսը:
Կորոնավիրուսը պատկանում է ՌՆԹ-վիրուսներին, նշում է բժիշկը, այն չի կարող վերածվել քրոնիկ հիվանդության: Կոմարովսկին որպես օրինակ նշում է գրիպը, որը նույնպես ունի սկիզբ և ավարտ:
«Կամ մենք հաղթահարում ենք կորոնավիրուսը, կամ այն հաղթում է մեզ»,- եզրափակում է Կոմարովսկին:
![]()