Կորոնավիրուսի նոր ախտանիշներ են հայտնաբերվել

Կորոնավիրուսի նոր ախտանիշներ են հայտնաբերվել։

Չինացի գիտական հետազոտողները նոր ախտանիշներ են հայտնաբերել հաստատված կորոնավիրուսով հիվանդների մոտ։

Գիտնականների դիտարկումների համաձայն՝ կորոնավիրուսով վարակված որոշ հիվանդների մոտ նկատվել են նախկինում անհայտ այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են անուշադիր խոսքը եւ համակարգման հետ կապված խնդիրները:

Գիտական աշխատանքում նաեւ թվարկել են հիվանդության արդեն հայտնի նշաններ` բարձր ջերմություն, հազ, գլխացավ: Մի շարք հիվանդներ նաեւ նշել են համային զգացողությունների եւ հոտառության կորուստը:

Ընդհանուր առմամբ հետազոտությանը մասնակցել է 214 վարակված մարդ Չինական Ուհան քաղաքից, որտեղից ծնունդ է առել նոր չուսումնասիրված վիրուս։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ