![]()
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակը մարդկանց կյանքի «ամենադժվար փորձություններից է»։
Նա նաև նախազգուշացրել է, որ, հնարավոր է՝ նմանատիպ վիրուսներ բռնկվեն «յուրաքանչյուր 20 տարին մեկ անգամ»։ Ըստ նրա՝ հետագայում մարդկությունը պետք է պատրաստ լինի նոր համավարակների բռնկումներին:
Բացի այդ, աշխարհի առաջնորդները կարող էին խնայել «տրիլիոնավոր դոլարներ», եթե մարդկությունը պատրաստ լիներ նման համավարակների տարածմանը:
![]()