![]()
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Twitter- ի իր էջում երաժշտական տեսահոլովակ է տեղադրել, որտեղ ներկայացրել է իր կյանքը կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով ինքնամեկուսացման օրերին, հայտնում է Gazeta-ն:
Տեսանյութի մեջ ձախ հատվածում ճապոնացի երգիչ Գեն Հոսինոն երգում է Uchi de odorou («Եկեք պարենք տանը») երգը, իսկ աջ կողմում վարչապետն է:
Տեսանյութում Աբեն իր շան հետ է. նա գիրք է կարդում և հեռուստացույց դիտում:
Վարչապետը շեշտել է, որ ինքնամեկուսացումն օգնում է թեթևացնել առողջապահական համակարգի վրա եղած բեռը և փրկել կյանքեր: Նա շնորհակալություն է հայտնել երկրի քաղաքացիներին`իշխանությունների հետ համագործակցության համար և հույս հայտնել, որ արագ վերադարձ կլինի նորմալ կյանքին:
![]()