![]()
Հեռահաղորդակցության օպերատոր «Յուքոմի» (UCOM) հիմնադիր Հայկ Եսայանը յութուբյան տեսաուղերձ է հղել ընկերության աշխատակիցներին՝ անդրադառնալով ընկերությունում ստեղծված վիճակին։
Նա խոսում է «Յուքոմի» հիմնադրման, դրանում իր և եղբոր մասնակցության մասին։ Անդրադառնալով ընկերության բաժնետերերի հետ հակասություններին՝ Եսայանն ասում է, որ կան լուրջ խնդիրներ. «Տարաձայնություններ կան ընկերության ռազմավարության, տեսլականի շուրջ և մեկ տարի փորձում եմ իմ տեսլականը բացատրել բաժնետերերին և այդ ուղով տանել։
Ցավոք, դա լավ չի ստացվել ու չեմ կարողացել, կա մոտեցումների տարբերություն։ Ես գնացի հրաժարականի դիմումով, դա խնդիր չէ ու միգուցե բացում է նոր դռներ բոլորիս համար»։
![]()