Ինգուշեթիայում առաջարկել են կորոնավիրուսին չհավատացողների համար էքսկուրսիա կազմակերպել ինֆեկցիոն հիվանդանոց

Ինգուշեթիայի կառավարությունը պատրաստ է էքսկուրսիա կազմակերպել քաղաքային ինֆեկցիոն հիվանդանոց բոլոր այն մարդկանց համար, ովքեր չեն հավատում կորոնավիրուսի առկայությանը և խախտում են ինքնամեկուսացումը:

«Միակ պայմանն այն է, որ այցելուներն իրենք պետք է բերեն պաշտպանիչ կոստյումներ: Բոլոր անհավատներին ու քննադատներին, որոնք նստած են սոցիալական կայքերում և գրում են «հիվանդության սցենարով պատրաստված լինելու մասին», պաշտոնապես հրավիրում եմ ինֆեկցիոն հիվանդանոց:

Ովքեր կասկածում են, կարող են գալ և տեսնել տանջվող այդ մարդկանց, ինչպես նաև նրանց բարեկամների ապրումները»,- ասել է Լյանովան:

Նախարարը հավելել է, որ մարդիկ չեն հավատում այն ամենին, ինչ տեղի է ունենում և անլուրջ են վերաբերվում անվտանգության կանոններին, ինչի հետևանքով կորոնավիրուսի տարածումը շարունակվում է արագ տեմպերով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ