![]()
Ռումինիայի Տիմիշոարա քաղաքի հիվանդանոցներից մեկում առնվազն 10 նորածին է վարակվել կորոնավիրուսով հիվանդանոցի աշխատակիցներից: Այս մասին հայտնել է The Mirror-ը:
Իշխանությունների կողմից իրականացվող հետաքննության ժամանակ պարզ է դարձել, որ երեխաների մայրերը վարակված չեն եղել Covid 19-ով: Իրավապահները եզրակացրել են, որ նորածինները վարակվել են բժշկական անձնակազմից: Երեխաների մոտ չկան հիվանդության ախտանշաններ:
Մայրերից մեկը պատմել է, որ բուժաշխատողները չեն կրել պաշտպանիչ դիմակներ:
«Վերջին երկու օրվա ընթացքում ինձ թվում էր, թե սարսափ ֆիլմում եմ ապրում»,- բողոքել է մայրերից մեկը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բոլոր նորածիններին, բացառությամբ մեկի, ուղարկել են տուն` ինքնամեկուսացման համար:
![]()