Գիտնականները հերքել են ձեռքերը ախտահանող գելի հակավիրուսային հատկությունը

Կիոտոյի պրոֆեսորական համալսարանի ճապոնացի գիտնականները հետազոտություններ են անցկացրել, որոնց արդյունքների համաձայն ձեռքերը ախտահանող գելի ազդեցությունը միֆ է։

Նշվում է, որ ձեռքերի՝ գրիպի վարակը չեզոքացնող սպիրտի հիմքով անտիսեպտիկ ախտահանող միջոցները անօգուտ են, քանի որ վիրուսը կրկին ակտիվանում է ախտահանող լուծույթի ազդեցությունից երկու րոպե անց։

Գիտափորձի մասնակիցները գրիպի վիրուսը չեզոքացնելու համար ստիպված են եղել չորս րոպե մշակել իրենց ձեռքերը, այն դեպքում, երբ սովորական օճառը սպանել է դրանք 30 վայրկյանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ