Աշխարհում կարանտինի վերացումից հետո նոր համաճարակ է կանխատեսվում

COVID-19 համաճարակը կարող է բռնկվել, եթե կորոնավիրուսով վարակվածների թվի նվազման պատճառով որոշեն սահմանափակումները վերացնել:

Նման կարծիք է հայտնել Հաննովերի համալսարանի վիրուսաբանության պրոֆեսոր Թոմաս Շուլցը՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքով ցուցադրված «Վտանգավոր վիրուս — 2» ֆիլմում:

«Ես, ցավոք, չեմ կարող տալ ահազանգ։ Մենք լուրջ մտավախություն ունենք, որ այն բանից հետո, երբ վարակվածների թիվը զգալիորեն նվազի, իսկ դա տեղի կունենա առաջիկա երկու-երեք ամիսներին, սահմանափակումները կվերացվեն։ Արդյունքում մենք նորից կբախվենք համաճարակի հետ», — ասել է գիտնականը։

Շուլցի կարծիքով՝ ապագայում սպասվող իրավիճակը կանխելու համար համաշխարհային առաջնորդները ստիպված կլինեն կրկին սահմանափակող միջոցներ կիրառել այս եւ հաջորդ տարվա ընթացքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ